Անհեթեթություն է․ ԱԱԾ-ից մեկնաբանում են Վանեցյանի հրաժարականի մասին լուրերը


Անհեթեթություն է․ ԱԱԾ-ից մեկնաբանում են Վանեցյանի հրաժարականի մասին լուրերը
Սեպտեմբեր 10 16:01 2019

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ հնարավոր հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Վահագն Բոյաջյանն, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն, որի Արթուր Վանեցյանն ազատման դիմում էէ գրել։ Հիշեցնենք, որ hayeli.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, թե Նիկոլ փաշինյանը դժգոհ է ԱԱԾ աշխատանքից։ Ըստ կայքի Վանեցյանն էլ ազատման դիմում է գրել։ «Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ,Փաշինյանը արդեն փափկել է ,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը»,- գրել էր լրատվամիջոցը։

«Լրատվամիջոցներով տարածված եւ Ձեր կողմից մատնանշված տեղեկությունը իրականության հետ որեւէ կապ չունի: Առհասարակ նման դիմում չի եղել ու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Անհեթհեթություն է»,- ասաց Վահագն Բոյաջյանը։