Գերագույն ռադան օրենք ընդունեց նախագահի իմպիչմենթի ընթացակարգի մասին


Գերագույն ռադան օրենք ընդունեց նախագահի իմպիչմենթի ընթացակարգի մասին
Սեպտեմբեր 10 16:20 2019

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել Է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը: Այդ որոշումը պաշտպանել Է 245 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել Է, որ առաջին օրինագծերից մեկը, որն ինքը պետության ղեկավարի պաշտոնում կներկայացնի խորհրդարանին, կլինի իմպիչմենթի ընթացակարգի մասին օրենքը: Ռադան սեպտեմբերի 10-ին այդ օրինագիծն ընդունել Է առաջին ընթերցմամբ: Մի շարք ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել են, որ խորհրդարանը չի կարող նույն օրը փաստաթուղթն ընդունել ամբողջությամբ, քանի որ պատգամավորներն իրավունք ունեն ուղղումներ առաջարկել:

 
 
Реклама 11

«Ուկրաինայի Գերագույն ռադան կարող Է իմպիչմենթի կարգով Ուկրաինայի նախագահին պաաշտոնից հեռացնել բացառապես նրա կողմից պետական դավաճանության կամ այլ հանցագործության կատարման դեպքում»,-ասված Է օրենքի տեքստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...