Աշխարհում տուրիստական հոսքը կես տարվա ընթացքում աճել Է չորս տոկոսով. UNWTO


Աշխարհում տուրիստական հոսքը կես տարվա ընթացքում աճել Է չորս տոկոսով. UNWTO
Սեպտեմբեր 10 16:09 2019

2019 թվականի առաջին կեսին միջազգային տուրիստական հոսքն ավելացել Է 4 տոկոսով՝ դրսեւորելով աճի դանդաղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

 

Կազմակերպության ուսումնասիրության համաձայն, «2019 թվականի հունվարից մինչեւ հունիս միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը 4 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ»:

 

Ամբողջ աշխարհում գրանցվել Է 671 մլն միջազգային տուրիստական ժամանում, ինչը գրեթե 30 միլիոնով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: «Անցած տարիներին սեկտորը 6 տոկոսի դինամիկա Էր ցուցաբերում»,-նշվում Է UNWTO-ի կայքում: Զբոսաշրջիկների հոսքի ակտիվ աճ են շարունակում արձանագրել Մերձավոր Արեւելքի (պլյուս 8 տոկոս) եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները (6 տոկոս): Եվրոպայում ժամանումների թվի ավելացում Է նշվել 4 տոկոսով այն դեպքում, երբ Աֆրիկայում աճը կազմել Է 3 տոկոս, իսկ Ամերիկայում՝ 2 տոկոս:

 

«Միջազգային զբոսաշրջության զարգացման շարժիչ գործոնները եղել են ուժեղ տնտեսությունը, մատչելի ավիաչվերթները, օդային հաղորդակցության ընդլայնումը եւ այցագրային ռեժիմի պարզեցումը: Սակայն ավելի թույլ տնտեսական ցուցանիշները՝ Brexit-ի նկատմամբ երկարատեւ անորոշությունը, առեւտրական եւ տեխնոլոգիական լարվածությունը եւ աճող աշխարհաքաղաքական խնդիրները, սկսել են ազդել գործարար եւ սպառողական վստահության վրա, ինչն իր արտացոլումն Է գտել զբոսաշրջության սեկտորի զարգացման ավելի զգուշավոր կանխատեսումներում»,-նշում են UNWTO-ի փորձագետները:

 

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասեմբլեայի (UNWTO) 23-րդ նստաշրջանը 2019 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ 13-ն անցկացվում Է Սանկտ Պետերբուրգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: