Հրապարակվել է Անգելինա Խաչատուրյանի հեռախոսազրույցը հոր հետ


Հրապարակվել է Անգելինա Խաչատուրյանի հեռախոսազրույցը հոր հետ
Սեպտեմբեր 10 15:30 2019

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը հրապարակել է հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկի՝ Անգելինայի հեռախոսազրույցը հոր՝ Միխայիլի հետ: Հաշվի առնելով դրանում հայհոյանքների առկայությունը՝ թերթը որոշ հատվածներ պարզապես չի հրապարակել: 2018թ. հունվարի 5. Երկխոսություն Անգելինայի և Միխայիլի միջև: Երևում է, որ Անգելինան 6 բաց թողնված զանգ ունի Միխայիլից: 00.17. Անգելինա. «Շան հետ զբոսնում էի: Ինտերնետ չունեի»: 00.34 Միխայիլ. «Դուք 7 րոպե ժամանակ ունեք: Վայբերով երևում է՝ ինետ-մ*նետ ունեիր, թե չէ: Վերջին անգամ ցանցում եղել ես 21.01-ին, զանգել եմ 21.10-ին»: Կարդացեք նաև Մոսկվայում բարեգործական համերգ կանցկացվի՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել. հետմահու քրեական գործ է հարուցվել նաև Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ 00.39. Անգելինա. «Դե մտա և շան հետ դուրս եկա 21-ին»: 00.40. Միխայիլ. 1 րոպե ժամանակ ունեք: 00.41. Անգելինա. «Ի՞նչ մի րոպե»: 00.34. Միխայիլ. «Դուք ուզում եք, որ վաղը գա. Օկե»: 00.43. Անգելինա. «Մենք անգամ չգիտենք՝ ինչի համար եք մեզ վռնդում»: 01:23 Միխայիլ. «Տոմսերը վերցրել եմ»: 01:24 Անգելինա. «Լավ»: 01:25 Միխայիլ: «Կգամ, ես ձեր…» 01:27 Անգելինա: «Նկատի ունեմ, որ հասկացա Ձեզ»: 01:28 Միխայիլ: «Ի՞նչ հասկացար…»: Երկխոսություն 2018թ. ապրիլի 14-ից. Խմբագրությունը դուրս է հանել որոշ հատվածներ, որոնք հրապարակման ենթակա չեն: 01:39 (ձայնային հաղորդագրություն) Միխայիլ. «Անգելինա, անդադար ծ*ելու ես»: 01:42 Միխայիլ. «… Ամեն ինչի համար կծեծեմ, կսպանեմ…» 01:48 Միխայիլ. «Ու աստծո անուն չտաս, փչացած: Աստծո անուն չտաս, աստծո անուն չտաս, աստծո անուն չտաս, ա՛յ տականք, ա՛յ պոռնիկ ….»: Ձայնագրություններից մեկում հասկանալի է դառնում, որ Միխայիլն իմացել է, որ տանը եղել է աղջիկների եղբայրը՝ Սերգեյը և նրա ընկերը: Աղջիկները բացատրում են, որ Սերգեյը շանն է խնամել (ինչպես որ կարգադրել էր ինքը՝ Խաչատուրյանը) և չեն իմացել, որ նա գալու է ընկերոջ հետ: Տղաների մասին Միխայիլին պատմել է նրա քույրը՝ Մարինան: Ձայնագրություններից նաև երևում է, որ Միխայիլը պարբերաբար սպառնացել է վռնդել աղջիկներին, վախեցրել է բռնությամբ, հայհոյել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
aravot.am