Բակո Սահակյանն ընդունել է Զարուհի Բաթոյանին


Բակո Սահակյանն ընդունել է Զարուհի Բաթոյանին
Սեպտեմբեր 10 09:39 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: