Գեղարքունիքում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջկա դին


Գեղարքունիքում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջկա դին
Սեպտեմբեր 10 13:20 2019

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: