«Սանիթեք»-ի աշխատողները պնդում են՝ քաղաքապետարանը օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել


«Սանիթեք»-ի աշխատողները պնդում են՝ քաղաքապետարանը օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել
Սեպտեմբեր 10 13:09 2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Աշխատակիցները պնդում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:

«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ է պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել», - ասաց աշխատակիցներից մեկը։

Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին մոտեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նա նշեց, թե քաղաքապետարանը 5 միլիարդ 200 միլիոնից 250 միլիոնը չի տվել։

«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը», - ասաց նա։

Ավագանու անդամի խոսքով՝ սա «Սանիթեքի» հերթական սաբոտաժն է Հայաստանին։