Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում


Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում
Սեպտեմբեր 10 12:03 2019

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից սեպտեմբերի 10-ին ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը դուրս կգա 1/16 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղթանակով էր մեկնարկել Արման Դարչինյանը: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 8 բռնցքամարտիկով: