Սուրեն Պապիկյանն Աբու Դաբիում մասնակցում է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքներին

Սուրեն Պապիկյանն Աբու Դաբիում մասնակցում է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքներին
Սեպտեմբեր 10 10:24 2019

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է  Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են  կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին  հրավիրել է   Հայաստան:

 

 ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է  կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել  միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝  նախարարին ներկայացվել են   փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։

loading...