«Իմ քայլում» մի քանիսն ընդդիմացել են Փաշինյանի որոշմանը. անունները հայտնի են. «Ժամանակ»

«Իմ քայլում» մի քանիսն ընդդիմացել են Փաշինյանի որոշմանը. անունները հայտնի են. «Ժամանակ»
Սեպտեմբեր 10 08:57 2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի եւ դրան այլընտրանք չկա, խմբակցության մի քանի անդամներ շարունակել են ընդդիմանալ այդ որոշմանը:

Ըստ մեր աղբյուրի՝ հանքի շահագործմանը դեմ են հանդես եկել Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...