Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին. Արծրուն Հովհաննիսյան


Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին. Արծրուն Հովհաննիսյան
Սեպտեմբեր 10 00:10 2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում զինվորը դժգոհում է բանակային սննդից և նշում, որ կարտոֆիլի խյուսի մեջ միջատ են հայտնաբերել։

 

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ինչո՞ւ հացի մեջ չի, այլ կեղևին կանգնած։
Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։

Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։