Պատճառը Հայկ Մարությանի ձախողումնե՞ր են. ինչու է ավելացվում քաղաքապետին կից խորհուրդների թիվը


Պատճառը Հայկ Մարությանի ձախողումնե՞ր են. ինչու է ավելացվում  քաղաքապետին կից խորհուրդների թիվը
Սեպտեմբեր 9 23:48 2019

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո, մայրաքաղաքում մի քանի կարեւորագույն ոլորտներ աղետալի վիճակում են գտնվում: Մասնավորապես, աղբահանության, հասարակական տրանսպորտի, կանաչապատման եւ փողոցային առեւտրի հետ կապված որեւէ բան չփոխվեց: Մեղմ ասած Հայկ Մարությանը ձախողել է Երեւանի կառավարումը:

Իշխանություններն այժմ ամեն ինչ անում են, որ Հայկ Մարությանին ջրից չոր հանեն: Օրինակ, այսօր Նիկոլ Փաշինյանը ստատուս էր գրել եւ գովել Մարությանին: ArmDay.am-ին էլ հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանին անելանելի վիճակից հանելու համար նոր քայլեր են ձեռնարկվում: Մասնավորապես, Երեւանի ավագանին ավելացնելու է քաղաքապետից կից հասարակական խորհրդակցական մարմինների քանակը, որոնք տարբեր ոլորտներին առնչվող հարցերի շուրջ քաղաքապետի խորհուրդներ են տալիս:

Այսպիսով՝ այսուհետ, Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները. համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,  քաղաքաշինական,  շրջակա միջավայրի պահպանության,  առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,  առողջապահության, սպորտի և առողջ ապրելակերպի,  սոցիալական պաշտպանության,  կրթության,  մշակույթի,  զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի: Մինչ այս էլ այս խորհուրդներից մի քանիսը գործում էին, բայց ավագանի որոշել է հնարավորինս շատ ոլորտները տարանջատել՝ ի շահ քաղաքապետի:

«Կրթության, մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հետ տարվող աշխատանքների» հարցերոց զբաղվող հասարակական խորհրդից առանձնացվում է «Երիտասարդության հարցերի» խորհուրդը: Առանձնացվում է նաեւ «Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» խորհուրդը և ձեւավորվում է «Սպորտի և առողջ ապրելակերպի» ու «Առողջապահության» առանձին խորհուրդներ: