Կարեն Դեմիրճյանի արձանի միայն պատվանդանի համար կվճարվի 3 մլն դրամ. արձանը կարժենա 50 մլն դրամ


Կարեն Դեմիրճյանի արձանի միայն պատվանդանի համար կվճարվի 3 մլն դրամ. արձանը կարժենա 50 մլն դրամ
Սեպտեմբեր 9 23:13 2019

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար Երեւանի քաղաքապետարանը կվճարի 3 մլն 281 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական բաց աղբյուրներից:

Նախնական հաշվարկների համաձայն` մեկ տարում Կարեն Դեմիրճյանի՝ 3.6-4մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանի և 1.40-1.6 մետր բարձրությամբ պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ է 54 մլն 237 հազար 500 դրամ:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելանալու են 6 մլն 911 հազար դրամով: Նշյալ գումարի  3 մլն 630 հազար դրամն ուղղելու են ձմեռային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած  ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից եւ նախընտրում են այլ աշխատանք կատարել: 

Իսկ 3 մլն 281 հազար դրամը՝ Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացմանը: