Արձակուրդից՝ գործուղման. Ազգային ժողովի պատգամավորները մեկնել են Լոնդոն


Արձակուրդից՝ գործուղման. Ազգային ժողովի պատգամավորները մեկնել են Լոնդոն
Սեպտեմբեր 9 22:49 2019

7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքները այսօր են մեկնարկել, բայց կան պատգամավորներ, ովքեր արձակուրդից հետո գործուղման են մեկնում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը մեկնել են Մեծ Բրիտանիայի Թագավորություն: Սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոնում տեղի է ունենալու Մամուլի ազատությանը եւ լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովը: