Շոկ. Քիմ Քարդաշյանի մոտ վտանգավոր աուտոիմուն հիվանդություն է հայտնաբերվել

Շոկ. Քիմ Քարդաշյանի մոտ վտանգավոր աուտոիմուն հիվանդություն է հայտնաբերվել
Սեպտեմբեր 9 22:39 2019

Վատ նորություններ Քիմ Քարդաշյանի երկրպագուների համար։ Հեռուստաաստղի մոտ գայլախտ է հայտնաբերվել՝ ծանր աուտոիմուն հիվանդություն, որը ոչ միայն անբուժելի է, այլեւ հաճախ հանգեցնում է ճակատագրական ելքի։

«Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի նոր եթերաշրջանում Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։

Хлои отвезла Ким в клинику

Նա մորը՝ Քրիս Ջեններին բողոքել է քրոնիկական հոգնածության նոպաներից։ Քիմը հայտնել է, որ ձեռքերը թմրում են, հոդերը ուռչում են ու քոր գալիս։ «Ես առավոտյան արթնացա, ձեռքերս թմրել էին։ Դրանք ինձ չէի ենթարկվում։ Ես չէի կարողանում վերցնել ատամի խոզանակը, չէի կարողանում կոճկել կրծկալը։ Դա, իսկապես, սարսափելի էր»,- ասել է Քիմը։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անհանգստացած մայրը դստերը խորհուրդ է տվել անալիզներ հանձնել։

 

Քիմը հետեւել է մայրիկի խորհրդին, սակայն արդյունքն ավելի խորը դեպրեսիայի պատճառ է դարձել։ «Գայլախտի համակարմինների նկատմամբ ձեր անալիզը դրական արդյունք է տվել»,- բացատրել է բժիշկ Դենիել Ուալեսը։ Իսկ երբ Քիմը սկսել է լաց լինել, փորձել է հանգստացնել. «Դուք պետք է կրկնեք հետատոզությունը։ Երբեմն արդյունքները սխալմամբ դրական են լինում…»։

 

Հիվանդության ախտանշաններ են ցան դեմքին, հոդացավեր, շնչահեղձություն կամ ցավ կրծքավանդակում, երիկամների, նեւրոլոգիական խնդիրներ, հոգնածություն, քաշի անբացատրելի կորուստ եւ անեմիա։ Հիվանդությունը չի բուժվում, այդ պատճառով հիվանդին արդյունավետ թերապիա է անհրաժեշը ամբողջ կյանքի ընթացքում։

loading...