Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հարսանիքի է մասնակցել


Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հարսանիքի է մասնակցել
Սեպտեմբեր 9 22:17 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հարսանիքի է մասնակցել: Մեզ հայտնի դարձավ, որ նա մասնակցում է ՔՊԿ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի հարազատներից մեկի հարսանյաց հանդեսին:

Հրապարակվել է լուսանկար որտեղ Նիկոլ Փաշինյանն է, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը, Արմեն Փամփուկչյանը եւ Վիլեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ առաջ հայտարարել էր Ամուլսարի հանքի շահագործման մասին: Մինչ բնապահպաններն ու ջեմուկցիները փորձում են ներկայացնել հանքի շահագործման բացասական կողմերը, Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցում:

Ի դեպ, նա շաբաթ օրն էլ մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին: