Օդերևութաբանները Մոսկվային ոչ բնորոշ եղանակ են կանխատեսել


Օդերևութաբանները Մոսկվային ոչ բնորոշ եղանակ են կանխատեսել
Սեպտեմբեր 8 23:14 2019

Ռուսաստանի Դաշնության Հիդրոմետկայանը տեղեկացրել է, որ Մոսկվայի համար անսովոր եղանակ է սպասվում հաջորդ շաբաթ:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, օդերևութաբանների կարծիքով՝ ռուսական մայրաքաղաքի բնակիչներին կլիմակայական նորմայից 5 աստիճանով ավելի բարձր ջերմաստիճան է սպասվում:

Գալիք շաբաթ կանխատեսվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ՝ առանց տեղումների: Ջերմաչափի սանդղակը ցերեկային ժամերին կհասնի 25 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, իսկ գիշերը կկազմի 13 աստիճան տաքություն:

 Օդերևութաբաններն ընդգծել են, որ նման եղանակը սեպտեմբեր ամսին բնորոշ չէ Մոսկվային: Այսօր Մոսկվայում 23 աստիճան տաքություն է կանխատեսվել:


loading...