«Հայաստանի շոուն». Մխիթարյան


«Հայաստանի շոուն». Մխիթարյան
Սեպտեմբեր 8 22:57 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակից հետո գրառում է կատարել իր սոցցանցերում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հայ կիսապաշտպանը, ով դուբլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի որակավորման փուլի Բոսնիա և Հերցոգովինայի դեմ խաղում, հաղթանակն անվանել է «Հայաստանի շոու»-ն, ինչպես նաև նկարներից մեկն անվանել է «հայ մարզիկները»:

 

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

 

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: