КВН-ը նոր սեփականատեր ունի


КВН-ը նոր սեփականատեր ունի
Սեպտեմբեր 8 12:39 2019

«Ուրախների ու հնարամիտների» ակումբի նոր սեփականատերն է դարձել Ալեքսանդր Մասլյակով կրտսերը։ Այս մասին հայնում է РБК-ն՝ հղում կատարելով СПАРК-ին։

Այժմ Մասլյակով կրտսերի «АМиК» («Ալեքսանդր Մասլյակով եւ Ընկերություն») ստեղծագործական միությունում բաժնեմսը կազմում է 50 տոկոս։ Տվյալները փոփոխվել են 2019թ․-ի սեպտեմբերի 5-ին։

Նախկին սեփականատիրոջ՝ Ալեքսանդր Մասլյակովի մասնեբաժինը նվազել է մինչ 25,5 տոկոս։

Նախկինում ավագ Մասլյակովին պատկանել է «АМиК» ընկերության 51 տոկոսը։ Մնացած 49-ի սեփականատերը եղել է Սվետլանա Մասլյակովան։

 

2019-ի հուլիսին հայտնի է դարձել, որ КВН-ի հիմնադիրներից մեկի՝ Սերգեյ Մուրատովի հարազատները ապրանքանիշի անօրինական օգտագործման համար դատի են տվել «АМиК» ընկերությանը։ Համաձայն ներկայացված փաստաթղթերի Մասլյակովը ինքն իրեն 1986 թ․-ից մինչ օրս հռչակել է իրավունքների միակ տեր։

2017թ․-ի վերջին ավագ Մասլյակովը հեռացել է «Планета КВН» մոսկովյան երիտասարդական կենտրոնի տնօրենի պածտոնից։ Հայտնում էին, որ նա այդ քայլին դիմել է սեփական ցանկությամբ։

style.news.am



loading...