Պետդեպում ողջունել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության զարգացումը


Պետդեպում ողջունել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության զարգացումը
Սեպտեմբեր 8 12:29 2019

Ուկրաինայի եւ Ռուսաստանի կողմից կալանավորներին փոխանակելուց հետո Միացյալ Նահանգները հայտնել են, որ ուրախ են տեսնել երկու երկրների միջեւ առավել ակտիվ երկխոսության նշանները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

«Մենք ողջունում ենք փոխանակումը։․․․Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ ազատել բոլոր մյուս ուկրաինացիներին, ներառյալ՝ Ղրիմի թաթարներին, որոնք անօրինական պահվում են բանտում»,- ասել է նա։

Տեղեկատվության մեջ չի հստակեցվում, թե Ուկրաինայի հատկապես որ քաղաքացիների մասին է խոսքը։

Ռուսաստանը եւ Ուկրաինան ամառվա վերջին սկսել էին դատապարտված եւ կալանավորված անձանց միաժամանակյա ազատման հարցով բանակցությունները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ այդ հարցը մոտ ժամանակներս կլուծվի։ Շաբաթ օրը այդ գործընթացի շրջանակներում քաղաքացիները վերադարձել են Ռուսաստան եւ Ուկրաինա։