Պակիստանը թույլ չի տվել Հնդկաստանի նախագահին անցնել իր օդային տարածքով

Պակիստանը թույլ չի տվել Հնդկաստանի նախագահին անցնել իր օդային տարածքով
Սեպտեմբեր 8 12:06 2019

Պակիստանի օդային տարածքով Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի ինքնաթիռի անցնելու մասին Նյու Դելիի խնդրանքը Իսլամաբադը մերժել է։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Պակիստանի ԱԳՆ ղեկավար Մեհմուդ Քուրեշիին։

«Մենք այդ որոշումը կայացրել ենք հիմնվելով Հնդկաստանի վարքագծի վրա»,- ասել է Քուրեշին։ Քովինդը պատրաստվում էր կիրակի օրը մեկնել Իսլանդիա։

Օգոստոսի վերջին Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ չի բացառում Հնդկաստանի համար օդային տարածքն ամբողջովին փակելը։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Խարդիպ Սինգհ Պուրին, դրան ի պատասխան, հայտնել էր, որ այդ դեպքում Նյու Դելին անհրաժեշտ միջոցների կդիմի։

Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր Ջամա եւ Քաշմիր նահանգները միավորելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածք (վարչական տարածք, որն ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը) ստեղծելու մասին։ Պակիստանը դատապարտել էր այդ որոշումը եւ հրաժարվել ճանաչել այն որպես Հնդկաստանի ներքին գործ

loading...