Հրդեհ Ախուրյան գյուղում

Հրդեհ Ախուրյան գյուղում
Սեպտեմբեր 7 20:54 2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:28-ին:

Պարզվել է, որ այրվել են Ախուրյան գյուղի տներից մեկի բակում կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ), «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի վրա կուտակած անասնակեր (1 հակ), 2 խնձորի ծառ և «ԶԻԼ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի խցիկի հատվածն ամբողջությամբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Ախուրյանի համայնքապետարանին պատկանող ավտոամբարձիչ և «Kamaz» մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա, ինչպես նաև Ախուրյանի բնակիչներ:

loading...