Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիս քաղաքի սկզբամասում, կամրջի վրա բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին


Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիս քաղաքի սկզբամասում, կամրջի վրա բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին
Սեպտեմբեր 7 18:53 2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս քաղաքի սկզբամասում բախվել են ԿԱՄԱԶ մակնիշի 14 ԼՕ 495 համարանիշի և Opel մակնիշի 35 CM 580 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ն էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: