Մեղրիի ոստիկանների բացահայտումը


Մեղրիի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբեր 7 15:14 2019

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մեղրիի բաժնում մի կին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը ննջասենյակի բաց պատուհանի ցանցը պոկելու միջոցով, մուտք են գործել տուն և ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփի միջից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք ու մետաղադրամներ։

Մեղրիի քրեական հետախույզները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդման հաջորդ օրը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում ապրող մի անչափահաս, որին գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Նրանք հայտնաբերվել են։ Հայտնաբերվել է նաև գողոնը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։



loading...