Ավտովթար «Ալմաստ» գործարանի մոտ․ կան վիրավորներ

Ավտովթար «Ալմաստ» գործարանի մոտ․ կան վիրավորներ
Սեպտեմբեր 7 10:25 2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Էդգար Ս., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տաթևիկ Մ.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ կայուն), Մարին Մ.-ն (ծնված 1961 թ., առողջական վիճակը՝ բավարար), Սևակ Ա.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ ծանր), Դավիթ Ա.-ն (ծնված 2010 թ., առողջական վիճակը՝ կայուն ծանր), Անահիտ Ա.-ն (ծնված 2013 թ., առողջական վիճակը՝ միջին ծանրության) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. այնուհետև Դավիթ և Անահիտ Ա.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Արմինե Ա.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն: 

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան:

loading...