Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Եկատերինբուրգ


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Եկատերինբուրգ
Սեպտեմբեր 6 14:57 2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամեր առաջ մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

«Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամեր առաջ մեկնեց Եկատերինբուրգ, որտեղ սեպտեմբերի 6-22-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը»,- նշված է հայտարարությունում: