Մխիթարյանը միացել է ազգային հավաքականին (լուսանկար)


Մխիթարյանը միացել է ազգային հավաքականին (լուսանկար)
Սեպտեմբեր 3 21:06 2019

Armsport.am-ը գրում է․

 

Հայաստանի Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հավաքականի ճամբար է ժամանել նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին «Թվիթերի» միկրոբոլում տեղադրված լուսանկարով հայտնել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ մեր կիսապաշտպանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբերի 2-ին «Արսենալից» տեղափոխվեց «Ռոմա»: