ԱԱ. հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

ԱԱ. հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Սեպտեմբեր 3 15:50 2019

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

 

Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար:

loading...