«Պռեսս լցված էր ավտոբուսը, հազիվ դռները բացեցինք». հրդեհ 5 համարի ավտոբուսում


«Պռեսս լցված էր ավտոբուսը, հազիվ դռները բացեցինք». հրդեհ 5 համարի ավտոբուսում
Սեպտեմբեր 3 13:08 2019

Երեւանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ առավոտյան հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբոսներից մեկում:

Միջադեպը տեղի է ունեցել 5 համարի երթուղային ավտոբուսում: Այրվել է ավտոբուսի անիվը: Այս մասին ArmDay.am-ին փոխանցեց ավտոբուսի ուղեւոր Արթուր Սոլախյանը:

Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան պուրակի մոտակայքում: Ուղուերները չեն տուժել, քաղաքացիները շտապ մարել են հրդեհը: «Սկզբից պատուհանները բացեցինք, ու դռները՝ հազիվ, քանի որ պռեսս լցված էր ավտոբուսը, լավ կազմակերպված դուրս եկանք ավտոբուսից, ամեն ինչ լավ ա»: