Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)


Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
Օգոստոս 25 15:45 2019

Երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Փարպի գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանի վարած Opel մակնիշի 36 ԼP 393 համարանիշի և Իջևանի բնակիչ Արտակ Իսրայելյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GR 020 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել փայտով, կողաշրջվել է, իսկ վարորդներից Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: