Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ
Օգոստոս 25 15:10 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը 25-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում օգոստոսի 25-30-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

loading...