Շնորհակալություն եմ հայտնում Ֆելիքս Ցոլակյանին ու Վալերիյ Օսիպյանին․ Սամվել Ալեքսանյան

Շնորհակալություն եմ հայտնում Ֆելիքս Ցոլակյանին ու Վալերիյ Օսիպյանին․ Սամվել Ալեքսանյան
Օգոստոս 25 00:31 2019

Ինչպես հայտնի է՝ այսօր Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով կային տուժածներ և մեծ վնասներ։  Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած: Հրդեհը բավականին խոշոր է եղել,  հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, օգնություն էին տրամադրում նաև քաղաքացիները և աշխատակիցները։

Քանի որ տարածքը պատկանում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, ArmLur.am-ը փորձեց հենց նրանից պարզել, թե ինչ իրավիճակ է այժմ, արդյոք հաջողվեց ամբողջությամբ մարել խոշոր հրդեհը, թե դեռ կան օջախներ։ Ի պատասխան Ալեքսանյանը նշեց, թե ամեն ինչ նորմալ է և առաջին հերթին շնորհակալություն հայտնեց օգնության եկածներին։

«Շնորհակալություն եմ հայտնում եմ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, նրանք եկան, լավ աշխատեցին, իրենց գործը կատարեցին, կարողացանք հաղթահարել հրդեհը։ Նրանց շնորհակալություն եմ հայտնում», – նշեց Ալեքսանյանը։

loading...