Հեղափոխությունից հետո քրեակատարողական վարչությունը սկսել է «Սիլ Ինշուրանս»-ից օգտվել (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ)


Հեղափոխությունից հետո քրեակատարողական վարչությունը սկսել է «Սիլ Ինշուրանս»-ից օգտվել (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ)
Օգոստոս 24 18:00 2019

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իր շրջապատի անձանց գործերը գնալով լավանում են: Մասնավորապես, ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ հեղափոխությունից հետո արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը սկսել է օգտվել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Այս ընկերությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գործարարը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Այսպիսով, Գնումների համակարգի բաց աղբյուրներից ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը 2019 թվականին «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր:

 

Լուսանկարում՝ 2019 թվականին կնքված պայմանագիրը

Նույն աղբյուրներից ArmDay.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը նախորդ տարիներին այլ ընկերություններից է օգտվել: Մասնավորապես, 2018 թվականին քրեակատարողական վարչությունը պայմանագիր է կնքել «Ռոսգոստրախ Արմենիա» ապահավորգրական ընկերության հետ: Պայմանագիր արժեքը կրկին եղել է երեք միլիոն դրամ: Ընդգծենք, որ պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա հունվարին՝ հեղափոխությունից առաջ:

Լուսանկարում՝ 2018 թվականին կնքված պայմանագիրը

Իսկ ահա 2017-ի հունվարին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը եւս երեք միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռոսգոստրախ Արմենիա» ապահավորգրական ընկերության հետ: Այսինքն, ստացվում է, որ նույն կառույցը մի քանի տարի օգտվում է նույն ծառայությունից եւ հանկարծ երրորդ տարում հրաժարվում է եւ ընտրում նոր իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցող գործարարի ընկերությունը:

Լուսանկարում՝ 2017 թվականին կնքված պայմանագիրը

ArmDay.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը հեղափոխությունից հետո  67 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ հղում անելով գնումների համակրագի պաշտոնական բաց աղբյուրներին: Իսկ ահա մեզ փոխանցված տեղեկությունը, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը եւս սկսել է օգտվել «Սիլ Ինշուրանս»-ից՝ հրաժարվելով Լեւոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ից, մեզ հետ զրույցում չէր հերքել վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները գրել էին, որ հեղափոխությունից հետո էլ «Սիլ Ինշուրանս»-ը սկսել է ապահովագրել վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաները: Լրատվամիջոցը հղում անելով «Մեկ անձից կատարվող գնումների» համակարգին գրել էր, որ նախորդ տարիներին վարչապետի աշխատակազմի մեքենաներն այլ ընկերություններ են ապահովագրել:

 



loading...