«Իմ քայլի» երկու պատգամավորների միեւնույն գրառումը․ Սիփանն ու Սիսակը «Պողոս» են ներկայացել հաջակցություն Թունյանի


«Իմ քայլի» երկու պատգամավորների միեւնույն գրառումը․ Սիփանն ու Սիսակը «Պողոս» են ներկայացել հաջակցություն Թունյանի
Օգոստոս 23 23:47 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը միևնույն բառերով գրառում են արել ֆեյսբուքյան իրենց էջերում՝  աջակցություն հայտնելով իրենց թիմակից Բաբկեն Թունյանի։

Սիփան Փաշինյանի գրառումը․ «Քիմիայի հարցում էլ "անգրագետ Պողոսը" ես եմ։

Бабкен էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։

Սիսակ Գաբրիելյանի գրառումը․ «Կարճ կասեմ.

Օրինակ քիմիայի հարցում էլ "անգրագետ Պողոսը" ես եմ։

Babken էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի հարցով գրել էր, որ ժողովուրդը կարող է սխալվել՝ ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով․ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։

Նշենք, որ այս գրառումից հետո Բաբկեն Թունյանին քննադատեցին՝ ժողովրդի միջոցով իշխանության գալու, ապա չհանդուրժելու, որ «անգրագետ Պողոսները» դեր ունենան կարեւոր որոշումների կայացման գործում։