Փաշինյանի կողմնակիցները «պողոսական» պրիմիտիվ ֆլեշմոբ են սկսել facebook-ում

Փաշինյանի կողմնակիցները «պողոսական» պրիմիտիվ ֆլեշմոբ են սկսել facebook-ում
Օգոստոս 23 23:35 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հարազատ "Իմ Քայլը" դաշինի որոշ պատգամավորներ facebook-յան իրենց էջերում նույնաբովանդակ գրառումներ են անում՝ բացահայտելով,որ իրենք քիմիայից պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան "Պողոսի" նման անգրագետ են՝ փորձելով մեղմել իրենց գործընկերոջ բավական անհաջող համեմատությունները, ով պարոն Փաշինյանի Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը բացատրելու, հանրության "էկոլոգիական անգրագիտությունը" բացահայտելու և այդ հարցը հանրաքվեի միջոցով լուծելուն դեմ լինելու համար այդ հանրությանը համեմատել էր "իրենց անգրագետ հարևան Պողոսի ու նրա ընտանիքի հետ"...

Քանի որ "պողոսային" սկանդալը բավական աղմակահարույց էր, երեսփոխան Թույնանի գործընկերները,որքան կարելի է հասկանալ,ֆլեշմոբ են սկսել՝ ի պաշտպանություն պարոն Թունյանի՝բացահայտելով իրենց անգրագիտությունը համապատասխան ոլորտից...
Զարմանահրաշ երևույթներ են պարոն Փաշինյանի հարազատ կուսակիցները և ԱԺ-ում նրան ներկայացնող երեսփոխաններն ու այդ թիմի PR-ով զբաղվողները...Որքան կռահում են,նրանք ամեն ինչ անում են,որ հասարակության զայրույթն այս հարցի շուրջ էլ ավելի թեժանա... Հագելիներս,ավելի լավ է լռեք և քիչ խոսեք...Գոնե դա կարո՞ղ եք անել...
ԱԺ-ում "Իմ Քայլը" դաշինքի հարգարժան երեսփոխաններ, Ձեզանից շատերը ոչ միայն քիմիա չգիտեն, այլև շատ այլ բաներ և հատկապես,որն աղետալի է Հայաստանի համարայն,որ լինելով քաղաքական գործիչներ բացարձակ չեք հասկանում քաղաքականությունից...Ի՜նչ քիմիայի մասին եք խոսում.շատերդ դպրոցական մակարդակի գիտելիքներ չունեք...
Համաձայն եմ պարոն Թունյանի հետ մեկ բանում...Այո՛,պարոն Թունյանի և շատերիս "հարևանների, քաղաքականապես անգրագետ և հետհեղափոխական էյֆորիան դեռ չթոթափած "պողոսների" ու նրանց ընտանիքների" պատճառով Փաշինյանի 90 տոկոսով դիլետանտներից, իրենց ոլորտին չտիրապետող անգրագետներից, հարմարվողներից, պնակալեզներից, կարիերիստներից, աբիժնիկներից, տարատեսակ և բազմագույն էակներից բաղկացած թիմը հայտվեց իշխանության Օլիմպում...
Հ.Գ.Հարգելի իշխանական պատգամավորներ, գործով զբաղվեք և ավելի մի վատթարացրեք Ձեր առանց այդ էլ վատ վիճակը...

loading...