Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը
Օգոստոս 23 17:34 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

 

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գորայք համայնքում:

 

loading...