Հաղորդում է տվել, որ նախկին աները փորձել է առևանգել իր որդուն


Հաղորդում է տվել, որ նախկին աները փորձել է առևանգել իր որդուն
Օգոստոս 23 18:21 2019

Օգոստոսի 20-ին, ժամը 17․05-ին, 42-ամյա մի տղամարդ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց տուն են եկել նախկին կինն ու նրա հայրը, ապօրինի մտել տուն, որտեղ նախկին աները փորձել է առևանգել իր որդուն: Միջամտել են այդ պահին տանը գտնվող իր քույրն ու նրա դուստրը և կանխել առևանգումը: 

Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին նախկին կինն ու նրա հայրը ներկայացել են ոստիկանության Թալինի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 



loading...