Վարդավանք գյուղում այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք

Վարդավանք գյուղում այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք
Օգոստոս 23 16:00 2019

Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ իրականացնում են հերթապահություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

***

 

Օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին:

 

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

 

 

loading...