Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լուկաշենկո


Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լուկաշենկո
Օգոստոս 23 15:36 2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

 

«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք հետխորհրդային բոլոր հանրահպետությունների հետ, դրանք չենք բաժանում վատերի ու լավերի… Մենք հաստատակամորեն, համբերատարությամբ զարգացնելու ենք մեր հարաբերությունները ի շահ բելառուս եւ վրաց ժողովուրդների»,-ԲելՏԱ-ն մեջբերել Է Լուկաշենկոյի խոսքը: Իր հերթին Մամուկա Բախտաձեն շնորհակալություն Է հայտնել ԲԵլառուսի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության եւ անկախության հարցում ցուցաբերած աջակցության համար:

 

«Վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,-հավաստիացրել Է Վրաստանի վարչապետը: Նշվում Է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 37 մլն դոլար՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազելով 5 տոկոսով: