Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ


Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ
Օգոստոս 23 15:16 2019

«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է 50 հա խոտածածկույթ: