Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել


Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել
Օգոստոս 23 14:14 2019

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Video Player