Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության հարցում. Զելենսկի


Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության հարցում. Զելենսկի
Օգոստոս 23 17:30 2019

Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում Է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:

 

 

«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,-ասել Է նախագահը: Զելենսկին հավելել Է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:

 

«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի Է: Դա մեր հողն Է, եւ մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,-ասել Է նա: Զելենսկին հայտարարել Է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիեւն ինքն Էլ պետք Է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաեւ նշել Է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ Է ուսումնասիրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: