Նաթանյահուն թույլատրել Է զինվորականներին՝ «անհրաժեշտ ամեն ինչ» անել Իրանին հակազդելու համար

Նաթանյահուն թույլատրել Է զինվորականներին՝ «անհրաժեշտ ամեն ինչ» անել Իրանին հակազդելու համար
Օգոստոս 23 17:40 2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է, որ հրաման Է տվել զինվորականներին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես ոչ մի տեղ իմունիտետ չեմ տրամադրում Իրանին, Իրանն այն պետությունն Է, որը երդվել Է ոչնչացնել Իսրայելը: Նա ջանում Է մեր դեմ բազաներ ստեղծել ամենուրեք՝ բուն Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,-ասել Է վարչապետն իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել անցած գիշեր:

 

«Մենք այն պետության դեմ, որը ձգտում Է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

loading...