Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ


Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ
Օգոստոս 23 11:05 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ:

 ՀՀ վարչապետը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:

Ջերմուկի բնակիչներից մեկը վստահեցրեց, որ հավաքն ինքնաբուխ է, որևէ ուղղորդում չկա: Նիկոլ Փաշինյանը խոստացավ այցի վերջում կրկին հանդիպել նրանց:

Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:

Video Player