ԱՄՆ-ում յոթ մարդ Է հոսպիտալացվել A321-ի վթարային վայրԷջքի հետո


ԱՄՆ-ում յոթ մարդ Է հոսպիտալացվել A321-ի վթարային վայրԷջքի հետո
Օգոստոս 23 10:18 2019

 Hawaiian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ծխոտման պատճառով վթարային վայրԷջք Է կատարել Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում, յոթ ուղեւոր հոսպիտալացվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hawaii News Now-ը:

 

Airbus 321-ը կալիֆոռնիական Օքլենդից չվերթ Էր իրականացնում դեպի Հավայան կղզիներ: Օդանավում եղել են 184 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամները: Ժամանումից 20 րոպե առաջ ծուխ Է հայտնվել հանրանավի սրահում եւ բեռների հատվածամասում: ՎայրԷջքից հետո մարդկանց տարհանել են վթարային սանդուղքներով:

 

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել Է, որ հինգ մեծահասակների եւ երկու երեխայի տեղափոխել են հիվանդանոց, նրանց մոտ ծխահարման նշաններ են հայտնաբերվել:

 

Նախնական տվյալներով նրանց վիճակը վտանգ չի ներկայացնում: Ծխի աղբյուրը կամ բռնկման օջախ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: