Վարչապետը խոստացել է մինչև սեպտեմբերի 11-ն ազատել Ամուլսարը ցուցարարներից. ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից․ «Ժամանակ»


Վարչապետը խոստացել է մինչև սեպտեմբերի 11-ն ազատել Ամուլսարը ցուցարարներից. ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից․ «Ժամանակ»
Օգոստոս 23 09:25 2019

«Ժամանակ»-ը գրում է․

«Սեպտեմբերի 11-ին լրա­նում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվու­թյուն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև այդ ժամկետը ինքը հանքավայրը, կազատի ցուցարար­ներից և կապահովի ընկե­րության բնականոն գործու­նեության համար անհրա­ժեշտ պայմաններ: 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողու­թյունները կսկսվեն սեպտեմ­բերի 4-ից՝ այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտված լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: