85-ամյա կինը և նրա հինգ թոշակառու զուգընկերները ձերբակալվել են հասարակական վայրում սեքսի համար


85-ամյա կինը և նրա հինգ թոշակառու զուգընկերները ձերբակալվել են հասարակական վայրում սեքսի համար
Օգոստոս 23 00:48 2019

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ֆերֆիլդ քաղաքի ոստիկանությունը բողոք է ստացել, որ տեղի Գրեյս Ռիչարդսոն հասարակական արգելոց-զբոսայգում ինչ որ մարդիկ խմբակային սեքսով են զբաղվում: Երբ սպաները ժամանել են ստուգելու ստացված ահազանգի իսկությունը՝ այնտեղ սեքսով զբաղվող վեց թոշակառու են հայտնաբերել. 85-ամյա Ջոյս Բաթլերին և հինգ տղամարդու՝ 67-ամյա Դենիել Դոբինսին, 62-ամյա Օտտո Ուիլյամսին, 75-ամյա Չարլզ Արդիտոին, 62-ամյա Ջոն Լինարցին և 82-ամյա Ռիչարդ Բաթլերին: Պարզվել է, որ վերջինս Ջոյսի օրինական ամուսինն է:

Խմբակային սեքսի վեց սիրահարներին ձերբակալել են: Fox հեռուստաալիքի տեղեկատվությամբ, նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու և անպարկեշտ պահվածքի համար: Նրանք բոլորը կկանգնեն դատարանի առջև: Չորս տղամարդկանց լուսանկարները հրապարակվել են ոստիկանության կողմից: Տարեց կնոջն ու նրա ամուսնուն ազատել են այդ անհրաժեշտությունից:

Ինչպես պարզվել է, Դենիել Դոբինսը նախկինում ձերբակալվել է հասարակական վայրում մերկ հայտնվելու համար: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ մերկ քայլում է բժշկական պատճառներով:



loading...