Դպրոցական երեխայի ձեռքն անդամահատել են բժշկական սխալի պատճառով


Դպրոցական երեխայի ձեռքն անդամահատել են բժշկական սխալի պատճառով
Օգոստոս 23 00:02 2019

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի հիվանդանոցներից մեկում 11-ամյա տղայի ձեռք են անդամահատել։ Տղան հիվանդանոց է տեղափոխվել ձեռքի բաց կոտրվածքով։ Նրա ձեռքին գիպս են դրել, սակայն ձեռքի ցավը չի անցել։

Երեխային այլ հիվանդանոց են տարել, որտեղ պարզվել է, որ տղայի մոտ գանգրենա է սկսվել՝ բժշկական սխալի հետեւանքով։ Երեխային կրկին վիրահատել են, նրա ձեռքը ստիպված են եղել անդամահատել։

Տղան այժմ հոգեբանական ծանր վիճակում է, նրա հետ մանկական հոգեբան է աշխատում։

Աղբյուր՝ Բուժինֆո