ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ


ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ
Օգոստոս 22 22:50 2019

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։

«Ընտրված քաղաքապետերին  պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան հարցը կլուծի  ժողովրդավարության շրջանակներում։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

ermenihaber.am