Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված


Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված
Օգոստոս 22 22:05 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված։

 

Մասնավորապես՝ խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու եւ յուրացման կամ վատնման՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, ապօրինի ծառահատման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության նախապատրաստման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2 եւ սպանության՝ 1 դեպք։

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: